Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Նե­րեք մեզ, տղերք

Նե­րեք մեզ, տղերք
12.11.2020 | 23:58

Նո­յեմ­բե­րի 13-ին, ուր­բաթ՝ Հա­յաս­տա­նը դեռ չի հաղ­թա­հա­րել նո­յեմ­բե­րի 9-ի լույս 10-ի գի­շեր­վա 9 կե­տե­րի շո­կը: Ի­րա­կա­նում սա ավ­տեր­շոկ է: Տևա­կան ող­բեր­գու­թյան ա­ռա­ջին ա­րա­րը 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ն էր, երբ Աժ-ում սպան­վե­ցին պե­տու­թյան այն ղե­կա­վար­նե­րը, որ դեմ էին Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման Մեղ­րիի տար­բե­րա­կին: Երկ­րորդ ա­րարն ա­մե­նաեր­կարն էր՝ 1999-2018՝ հրա­դա­դա­րի ու ստա­տուս քվո­յի հա­րա­բե­րա­կան պահ­պան­ման տա­րի­ներ: Ա­մե­նա­լուրջ բա­խու­մը 2016-ի քա­ռօ­րյան էր: Ադր­բե­ջա­նը մե­նակ դուրս ե­կավ Ար­ցա­խի դեմ ու հար­ցի ու­ժա­յին լու­ծու­մը տա­պա­լեց: Եր­րորդ ա­րա­րը սկս­վեց 2018-ին և աշ­խար­հին հայտ­նի դար­ձավ հայ­կա­կան «թավ­շե հե­ղա­փո­խու­թյուն» ան­վան տակ: Ցան­ցա­յին «հե­ղա­փո­խու­թյու­նը», դռ­ներ կոտ­րե­լը. ու­սա­պար­կով մար­դու դե­սու­դեն վազվ­զե­լը, փշա­լա­րե­րի վրա ցատ­կե­լը թող­նում էին ան­հա­մո­զիչ բե­մադ­րու­թյան տպա­վո­րու­թյուն: Մար­դիկ փո­ղո­ցի երթևե­կե­լի մա­սում ֆուտ­բոլ էին խա­ղում, ու դա… հե­ղա­փո­խու­թյուն էր: Ե­թե 2018-ին ե­ղել է թա­վիշ, «թավ­շո­տը» ՀՀԿ-ն էր, որ սլա­ցիկ հե­ռա­ցավ: Դեռ 2018-ին կար վար­կած, որ վար­չա­պետ Սերժ Սարգ­սյա­նը խու­սա­փեց Ար­ցա­խի հար­ցի ան­ցան­կա­լի լու­ծու­մից: Վար­կա­ծը հաս­տատ­վում է հի­մա, ու ա­ռա­ջա­նում է նոր պա­րա­դոքս՝ խե­լա­գա՞ր էր Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ հանձն ա­ռավ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ու ի՞նչ ռիս­կով: Ե­թե ըն­դու­նենք, որ Հա­յաս­տա­նը ժա­մա­նակ էր շա­հում պա­տե­րազ­մին պատ­րաստ­վե­լու, 2018-2020-ի նոր իշ­խա­նու­թյու­նը գե­րան­պա­տաս­խա­նա­տու էր:

Նախ.
1. Երևա­նի քա­ղա­քա­պե­տի ընտ­րու­թյուն­նե­րից հայ­տա­րար­վեց սևի ու սպի­տա­կի բա­ժա­նու­մը, հա­մազ­գա­յին խն­դի­րը լու­ծե­լու հա­մար հա­մե­րաշ­խու­թյան ու միաս­նա­կա­նու­թյան փո­խա­րեն Նի­կոլ Փա­շի­նյա­նը եր­կի­րը սկ­սեց մաս­նա­տել, պա­տե­րով տալ ու ծվա­տել:


2. Տո­տալ պա­տե­րազմ հայ­տա­րար­վեց ժո­ղովր­դին, ԱԱԾ-ն սա­տա­նա էր ո­րո­նում, յու­րա­քան­չյուր երկ­րոր­դը կա­շա­ռա­կեր էր, եր­րոր­դը՝ դա­վա­ճան, չոր­րոր­դը՝ կա­շա­ռա­տու: Միայն ա­ռա­ջին­նե­րը, որ ՔՊ-ով մտել էին ԱԺ, կամ ինք­նա­թիռ­նե­րից չէին իջ­նում, կամ 5 մի­լիո­նով գոր­գեր էին լվա­նում, կամ ժո­ղովր­դի գր­պա­նից վեր­ջին լու­ման հա­նե­լու օ­րենք­ներ էին ըն­դու­նում՝ աշ­խա­տա­վար­ձից շատ պարգևավ­ճար­ներ ստա­նա­լով ամ­բողջ պե­տա­կան հա­մա­կար­գում: Տրա­մա­բա­նո­րեն ե­ղած ու չե­ղած ֆի­նանս­նե­րով պետք էր զենք գնել: Տրա­մա­բա­նո­րեն՝ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան կա­ռույց­նե­րը պետք է զբաղ­վեին թշ­նա­մու ծրագ­րե­րը պար­զե­լով ու հա­մար­ժեք քայ­լե­րով: Բա­նա­կը պի­տի դառ­նար 21-րդ դա­րի պա­տե­րազմ­նե­րին պատ­րաստ: Մինչ­դեռ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Աժ ամ­բիո­նից շա­րու­նա­կում էր «մայ­կա-տռու­սի­կի» թե­ման, հե­տո հայ­տա­րար­վեց, որ 2018-2020-ին ա­վե­լի շատ զենք է գն­վել, քան ցան­կա­ցած այլ տա­րում: Զենք էլ կա, զենք էլ: Ե­թե Բա­քուն վա­ղուց դուրս էր ե­կել Մոսկ­վա­յի զի­նա­նո­ցից ու գնում էր Թուր­քիա­յի, Իս­րա­յե­լի, այլ եր­կր­նե­րի զեն­քեր, մենք «վա­խե­նում էինք» հաղ­թա­հա­րել Մոսկ­վա­յի ու ՀԱՊԿ-ի ար­գելք­նե­րը:


3. Տրա­մա­բա­նո­րեն իշ­խա­նու­թյան գա­լու ա­ռա­ջին օ­րից Նի­կոլ Փա­շի­նյա­նը պի­տի ամ­րաց­ներ տն­տե­սու­թյու­նը, փո­խեր ժո­ղովր­դագ­րու­թյու­նը: Ամ­րաց­րեց՝ ՀԴՄ-ն դար­ձավ նոր իշ­խա­նու­թյան տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան դրո­շը: Ա­վե­լիին ու­նակ չե­ղան: Չե­ղան և ֆան­տաս­տիկ ներդ­րում­նե­րը: Պե­տու­թյու­նը կազ­մա­քանդ­վեց ու մինչև հի­մա չի հա­վաք­վել: Սա հա­մե­նայն դեպս՝ նրանց հա­մար, որ դեռ հա­վա­տում են Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Նա խա­ղաց ժո­ղովր­դի ու պե­տու­թյան ճա­կա­տագ­րի հետ՝ չու­նե­նա­լով այդ ի­րա­վուն­քը նույ­նիսկ իր գեր­լե­գի­տի­մու­թյամբ: Լե­գի­տի­մու­թյուն, որ նրան տվել էր ոչ թե իր կամ իր ան­հայտ կու­սակ­ցու­թյան՝ ՔՊ-ի նկատ­մամբ սերն ու հար­գան­քը, այլ՝ ա­տե­լու­թյու­նը և նա­խորդ­նե­րից ա­զատ­վե­լու ցան­կու­թյու­նը: Նի­կոլ Փա­շի­նյա­նը խա­ղաց ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև Ար­ցա­խի ճա­կա­տագ­րի հետ: ՈՒ՝ դա­վա­ճա­նեց: Երբ նո­յեմ­բե­րի 9-ից սկ­սած ան­հայտ վայ­րե­րից ան­կապ լայ­վե­րով մերթ շանթ ու ո­րոտ է ար­ձա­կում «դա­վա­ճան­նե­րի» դեմ ու վրեժ պա­հան­ջում, մերթ մե­ղադ­րում է, մերթ սպառ­նում, ըն­դա­մե­նը խոս­տո­վա­նում է, որ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԴԱ­ՍԱ­ԼԻՔ Է: Նա հրա­ժա­րա­կան չի տա­լու այն­քան, քա­նի դեռ չեն լրա­ցել ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ ֆիքս­ված ժամ­կետ­նե­րը, իսկ հե­տո հայ­տա­րա­րե­լու է, որ փր­կել է Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը պա­տե­րազ­մի շա­րու­նա­կու­մից, դա է վկա­յում ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րին պատ­գա­մա­վոր­նե­րը, ի­րենց խոս­քով, տե­ղյակ չեն ե­ղել:


ՈՒ­նե՞ր Նի­կոլ Փա­շի­նյա­նը ընտ­րու­թյուն: Ա­յո: Եվ պա­տե­րազ­մից ա­ռաջ, և ըն­թաց­քում: Նո­յեմ­բե­րի 9-ին պի­տի հրա­ժա­րա­կան տար ու ինչ­պես խոս­տա­ցել էր՝ դի­մեր ժո­ղովր­դին ու ա­սեր՝ սա է վի­ճա­կը, ինձ ա­ռա­ջար­կում են կա­պի­տու­լյա­ցիա­յի հա­մա­ձայ­նա­գիր, ես չեմ ստո­րագ­րում: Նա վա­խե­ցավ: Շար­քա­յին քաջ Նա­զա­րի պես, որ հան­դի­պել էր ա­վե­լը ձեռ­քին ՈՒս­տիա­նին: Կա­րո՞ղ էր Նի­կոլ Փա­շի­նյա­նը պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ի­րա­վի­ճակ փո­խել: Կա­րող էր, ե­թե չվա­խե­նար: Չվա­խե­նար ու ձևա­վո­րեր օ­պե­րա­տիվ շտաբ, ե­թե չվա­խե­նար ու ան­կեղծ լի­ներ «3 մի­լիոն վար­չա­պե­տի», «հպարտ հա­յե­րի» հետ, ու ճշ­մար­տու­թյունն ա­սեր: Նա նույ­նիսկ իր խմ­բակ­ցու­թյան հետ չի խոր­հր­դակ­ցել: Ոչ ՀՀ նա­խա­գա­հի, ոչ Աժ նա­խա­գա­հի, որ հա­նի­րա­վի քա­վու­թյան նո­խազ դար­ձավ: Նա ընդ­հան­րա­պես ՉԻ ԲԱ­ՆԱԿ­ՑԵԼ, քա­ղա­քա­կա­նու­թյու­նից բա­ցար­ձա­կա­պես հե­ռու մե­կը ան­գամ Ա­ՄԵՆ ԻՆՉ ՏԱ­ԼՈՒ հետ կփոր­ձեր ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ստա­նալ: Օ­րի­նակ՝ Նա­խիջևա­նի հետ Բաք­վի ցա­մա­քա­յին կա­պի վե­րա­կան­գն­ման դի­մաց հայ-թուր­քա­կան սահ­մա­նի բա­ցում, որ կեր­կա­րաց­ներ գոր­ծըն­թաց­նե­րը: Մենք պարտ­վել ենք պա­տե­րազ­մում ու ու­նենք կա­պի­տու­լյա­ցիա: Եվ հի­մա ոչ թե քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ հրահ­րե­լու ժա­մա­նակն է՝ ի հրճ­վանս Ա­լիև-Էր­դո­ղա­նի, այլ քա­ղա­քա­ցիա­կան միաս­նու­թյան՝ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից հնա­րա­վո­րինս ան­ցավ դուրս գա­լու: Չնա­յած ցա­վե­լու ու­նա­կու­թյունն էլ, կար­ծես, կորց­րել ենք:


Ին­չու՞ մենք պարտ­վե­ցինք այս խե­լա­գար պա­տե­րազ­մում և հա­սանք այս խե­լա­գար կա­պի­տու­լյա­ցիա­յին: Ո­րով­հետև 1994-ի զի­նա­դա­դա­րի պայ­մա­նագ­րից հե­տո չկա­րո­ղա­ցանք աշ­խար­հին ա­պա­ցու­ցել, որ Ար­ցա­խի հար­ցը տա­րած­քա­յին վեճ չէ, ոչ էլ կրո­նա­կան, ազ­գի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րա­ցում է: Ո­րով­հետև պարտ­ված Ադր­բե­ջա­նի հետ ոչ թե ԶԻ­ՆԱ­ԴԱ­ԴԱՐ, այլ կա­պի­տու­լյա­ցիա­յի պայ­մա­նա­գիր պետք է կնք­վեր, բայց պա­տե­րազ­մից թու­լա­ցած Հա­յաս­տա­նին Ռու­սաս­տա­նը պար­տադ­րեց զի­նա­դա­դար, որ լծակ ստա­նա Կով­կասն իր ազ­դե­ցու­թյան տակ պա­հե­լու: Ո­րով­հետև Ադր­բե­ջա­նը ժա­մա­նակն օգ­տա­գոր­ծեց նավ­թա­դո­լար­նե­րով տն­տե­սու­թյուն կա­ռու­ցե­լու, մի­ջազ­գա­յին տն­տե­սա­կան ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նե­լու ու մինչև ա­տամ­նե­րը զին­վե­լու գեր­ժա­մա­նա­կա­կից զեն­քե­րով, մենք՝ հաղ­թո­ղի դափ­նի­նե­րի վրա ի­րար հետևից ընտ­րու­թյուն­ներ էինք կեղ­ծում, «Գույք պարտ­քի դի­մա­ցից» մինչև Մաք­սա­յին միու­թյուն՝ մե­ծաց­նում կա­խու­մը Ռու­սաս­տա­նից ու կորց­նում ինք­նիշ­խա­նու­թյու­նը: 34 տա­րի բա­նակ­ցում էին՝ ինչ­պես ու ին­չի դի­մաց հանձ­նել 7 շր­ջան­նե­րը, ոչ թե ինչ­պես աշ­խար­հին ճա­նա­չե­լի դարձ­նել Ար­ցա­խը: Մեր բո­լոր իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենք ի­րենց հա­մո­զել էին, որ ստա­տուս քվոն հա­վերժ է: Եվ այս ամ­բողջ ըն­թաց­քում չու­նե­ցանք ոչ մի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից՝ մինչև վեր­ջին պտու­տա­կը տն­տե­սա­կան հզո­րու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նին հանձ­նե­լով, եր­կի­րը դա­տար­կե­լու գնով՝ Ռու­սաս­տա­նին է­ժան աշ­խա­տուժ տրա­մադ­րե­լով հան­դերձ: Նույն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը շա­րու­նա­կեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ 5 րո­պեն մեկ Մոսկ­վա­յին հա­վա­տար­մու­թյան եր­դում­ներ տա­լով «հե­ղա­փո­խու­թյան» օ­րե­րին ու հե­տո, ան­հաս­կա­նա­լի մուն­նաթ գա­լով Բրյու­սե­լի ու Արևմուտ­քի վրա: Ի՞նչ ա­րեց պա­տե­րազ­մի օ­րե­րին մեր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կի­ցը: Նախ եր­կար լռեց, հե­տո սկ­սեց քա­ղա­քա­կան առևտուր Էր­դո­ղա­նի հետ, վեր­ջում մեզ զենք տա­լով: 2018-ի մա­յի­սի 1-ին Սի­րիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը Սի­րիա­յում հա­կա­մար­տող կող­մե­րի հաշ­տեց­ման ՌԴ կենտ­րո­նի հետ հա­մա­ձայ­նու­թյան էին ե­կել Հա­մա նա­հան­գի հա­րա­վա­յին շր­ջան­նե­րից և Հոմ­սի հյու­սի­սից Էր­դո­ղա­նի մո­ջա­հեդ­նե­րի ամ­բող­ջու­թյամբ դուրս գա­լու վե­րա­բե­րյալ՝ 48 ժա­մում: Էր­դո­ղա­նը ստեց՝ ինչ­պես միշտ: Մո­ջա­հեդ­ներն ու թուր­քա­կան բա­նա­կը Հա­մա­յից դուրս ե­կան 2020-ի նո­յեմ­բե­րի 7-ին: Հա­մա­յի նա­հան­գը 10163 քմ է, բայց դուրս է գա­լիս Մի­ջերկ­րա­կան: Ար­ցա­խը ման­րադ­րամ դար­ձավ ռուս-թուր­քա­կան առևտրում, շա­հեց Ա­սա­դը: ՈՒ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ կիրթ Ա­լիևի հետ բա­նակ­ցում էր իր հայ­տա­րա­րու­թյամբ «Ինչ պետք է», ա­վե­լի կիրթ Պու­տի­նին թույլ տվեց, ինչ­պես Լե­նի­նը Ա­թա­թուր­քին, Էր­դո­ղա­նին հանձ­նել Ար­ցա­խը: Մոսկ­վան պն­դում է խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան մա­սին, որ ի­րա­կա­նաց­նե­լու են միայն ռուս­նե­րը, նո­յեմ­բե­րի 11-ին ար­դեն ստեղ­ծում է ռուս-թուր­քա­կան մո­նի­տո­րին­գի կենտ­րոն Ադր­բե­ջա­նում: ՈՒ ե­թե հաշ­վի առ­նենք, որ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ Ար­ցա­խի մի մա­սը դառ­նում է Ադր­բե­ջա­նի տա­րածք, թող որևէ մե­կը բա­ցատ­րի՝ ին­չո՞վ են զբաղ­վե­լու թուր­քերն «Ադր­բե­ջա­նում»: Բա­ցի Շու­շիում ու այլ վայ­րե­րում ռազ­մա­բա­զա­ներ ստեղ­ծե­լուց, ո­րի մա­սին հայ­տա­րա­րել է Էր­դո­ղա­նը: Ի­րա­վի­ճա­կի պա­րա­դոքսն է, որ դար­ձյալ պի­տի շնոր­հա­կալ լի­նենք «մայր Ռու­սիա­յին», որ թույլ չտ­վեց թուր­քե­րը մեզ ու­տեն: Թե­պետ դար­ձյալ չկա բա­ցատ­րու­թյուն՝ ին­չու՞ ռուս­նե­րը նո­րից ու­շա­ցան «3 օ­րով», ի­մա՝ ին­չու՞ հնա­րա­վոր չէր պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նել ոչ թե նո­յեմ­բե­րի 9-ի գի­շե­րը, այլ հոկ­տեմ­բե­րի վեր­ջին: Շու­շին դար­ձավ այն գի­նը, որ վճա­րե­ցինք Սերժ Սարգ­սյա­նի փո­խա­րեն՝ Լավ­րո­վի պլա­նից խու­սա­փե­լու հա­մար, փո­խա­րե­նը ստա­նա­լով Պու­տի­նի պլա­նը, որ ծն­կի բե­րեց ոչ միայն Հա­յաս­տա­նը, այլև բզկ­տեց Ար­ցա­խը: ՈՒ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ հայ­տա­րա­րում էր՝ պատ­րաստ է զոհ­վել հա­նուն Ար­ցա­խի, հի­մա չի փոր­ձում փր­կել Ար­ցա­խը իր հրա­ժա­րա­կա­նով: Ա­վե­լին՝ նո­յեմ­բե­րի 12-ին իր ու կա­ռա­վա­րու­թյան շուրջ հա­մախ­մբ­ման ու սադ­րանք­նե­րի չտր­վե­լու կոչ էր ա­նում «հպարտ» հա­յե­րին, ո­րոնց «հպար­տու­թյու­նը» թո­ղեց Ադր­բե­ջա­նին հան­ձն­ված Ար­ցա­խի փլա­տակ­նե­րի տակ ու սահ­ման­նե­րը մե­ծաց­րած Ե­ռաբ­լու­րի հո­ղում: ՈՒ ինչ­պե՞ս է վար­չա­պե­տե­լու մի երկ­րում, որ­տեղ այլևս ու­նի 0 հար­գանք ու նույն­քան բա­րո­յա­կան ի­րա­վունք՝ շա­րու­նա­կե­լու աշ­խա­տան­քը: Եվ՝ 0 պա­տաս­խան որ­դե­կո­րույս մայ­րե­րին, 0 պա­տաս­խան հայ­րե­նա­կո­րուս ար­ցախ­ցի­նե­րին:


Կա՞ ելք: Կա: Նախ՝ հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագ­րել է ՀՀ վար­չա­պե­տը, ոչ թե Ար­ցա­խի նա­խա­գա­հը, ու­րեմն Ար­ցա­խը պար­տա­վոր չէ կա­տա­րել: Երկ­րորդ՝ հայ­տա­րա­րու­թյու­նը մի­ջազ­գա­յին պայ­մա­նա­գիր չէ և ՀՀ-ի հա­մար ի­րա­վա­բա­նա­կան պար­տա­կա­նու­թյուն­ներ չի ա­ռա­ջաց­նում, 9-րդ կե­տը հա­կա­սում է Սահ­մա­նադ­րու­թյան 1-ին հոդ­վա­ծին, 205-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սին, և ու­րեմն՝ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է: Եր­րորդ՝ հայ­տա­րա­րու­թյան մեջ խոսք չկա Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի մա­սին: Ան­գամ Թուր­քիա­յի հետ սե­պա­րատ պակ­տի դի­մած Ռու­սաս­տանն ըն­դու­նում է, որ հար­ցի լուծ­ման միակ ձևա­չա­փը մնում է ԵԱՀԿ Մինս­կի խում­բը: Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը, որ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րից Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի կող­քին է ե­ղել, պն­դում է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը պետք է լի­նեն ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հո­վա­նու ներ­քո։ Մակ­րո­նը կողմ է հա­կա­մար­տու­թյան եր­կա­րա­ժամ­կետ քա­ղա­քա­կան լուծ­ման, որ հաշ­վի կառ­նի Հա­յաս­տա­նի շա­հը. հարկ է «ա­ռանց հա­պա­ղե­լու» ջան­քեր գոր­ծադ­րել գտ­նե­լու «հա­կա­մար­տու­թյան հաս­տա­տուն քա­ղա­քա­կան լու­ծում, ո­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյա­նը թույլ կտա ապ­րել լավ պայ­ման­նե­րում և կն­պաս­տի ի­րենց տնե­րը լքած տաս­նյակ հա­զա­րա­վոր մարդ­կանց վե­րա­դար­ձին»։ Լավ աշ­խա­տան­քի դեպ­քում՝ նաև տա­րածք­նե­րի, որ­տեղ մար­դիկ ապ­րում են՝ գո­նե Հադ­րու­թը՝ պատ­մա­կան Դի­զա­կը, որ եր­բեք չի ե­ղել օ­տա­րահ­պա­տակ իր 14000 բնակ­չու­թյամբ: Գու­ցե Շու­շին: Անհ­րա­ժեշտ է դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տանք Փա­րի­զի ու Վա­շինգ­տո­նի հետ, բայց այլ բա­նակ­ցո­ղով, այլ մա­կար­դա­կի ու ո­րա­կի: Տար­բե­րակ­ներ կան, բա­նակ­ցող չկա՝ ան­հայտ կո­րած վար­չա­պե­տի ու ա­նի­րա­վա­զոր ԱԺ-ի պայ­ման­նե­րում: Պա­տե­րազ­մով տա­րածք­նե­րի վե­րա­դարձ խոս­տա­ցող­նե­րը պի­տի հաս­կա­նան՝ ոչ մի իշ­խա­նու­թյուն Հա­յաս­տա­նում չի կա­րող կրա­կել ռուս խա­ղա­ղա­պա­հի վրա, մնում է դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պար­հը, որ­տեղ դեռ կան վի­ճա­կը շտ­կե­լու ել­քեր: ՈՒ, կնե­րեք մեզ, տղերք, որ ձեր ա­րյան գի­նը ջրի գին դարձ­րինք:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. 20-րդ դա­րի ու 21-րդ դա­րի հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան փաս­տա­կան վա­վե­րա­գիրն ու հան­ճա­րեղ վե­պը ե­ղել ու մնում է Ե­ղի­շե Չա­րեն­ցի «Եր­կիր Նաի­րին»: ՈՒ­զու՞մ եք հաս­կա­նալ՝ ի՞նչ ու ին­չու՞ կորց­րինք, ո՞վ է մե­ղա­վոր ու ի՞նչ ա­նել, կար­դա­ցեք «Եր­կիր Նաի­րին»: Ողջ լե­րուք: Սա վեր­ջին պա­տե­րազ­մը չէր, Վազ­գեն Սարգ­սյա­նը չի լի­նե­լու Շու­շիի միակ հա­յը:

Դիտվել է՝ 10100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ